Սկիզբ
Տարիներ առաջ, անհոգ մի մանուկ՝
Դարձա հասուն մարդ մեկ ակնթարթում,
Հանկարծ հասկացա, որ մտա նոր կյանք,
Աշխարհը փռվեց աչքերիս առաջ․․․
Տեսա մի մաճկալ իր ձիերի մոտ
Կանգնած է հոգնած, քրտնած ճակատով,
Ետևում թողած գետահովիտներ,
վարել էր դաշտեր ստորոտնում փռված․
ու հայացքն հառած հեռու սարերին, որ պիտի վարեր,
մտահոգ էր շատ․․․ չէ որ ժայռերը անգութ, անբերրի
կբթացնեին խոփը գութանի,
Որոտն էր օդում թնդյունի պատրաստ,
և մի սև գագաթ լերկ ու անվեհեր,
կարծես սպասման մեջ, ասում էր նրան։
-Թե կհանդգնի, թող նա վար անի։