Աջ ձեռքս կտայի, միայն թե կարողանայի աջ ու ձախ ձեռքերս հավասարապես օգտագործել:
Երբ հնարավորություն ունես, այն օգտագործի:
Շատ բան կարող ես դիտարկել պարզապես նայելով:
Այդտեղ հիմա ոչ ոք չի գնում: Այդ տեղը շատ է մարդաշատ:
Երբ մտածում եմ, չեմ կարողանում կենտրոնանալ:
Ապագան էլ առաջվանը չէ:
Իմ երեխաներին հանրագիտարան չեմ առնելու: Թող իրենք էլ իմ նման ոտքով գնան դպրոց:
Կորուսյալներ ենք մենք, բայց վատ չենք ապրում:
Իմ մասին շրջանառվող ստերի կեսը չի համապատասխանում իրականությանը:
Հիմա հինգ լուման տասը լումայի արժեք էլ չունի:
դեժավյուի է նման, նույն բանը նորից ո նորից:
Քանի դեռ չի ավարտվել, ուրեմն անավարտ է:
Տիկին Լինդսեյ, "Դուք փայլուն տեսք ունեք": Յոգի Բերրա, "Շնորհակալություն, դուք էլ այնպես գունատ չեք":
Եթե աշխարհը կատարյալ լիներ, այն պարզապես գոյություն չէր ունենա: