Who cast that first fateful tomato that started the La Tomatina revolution? The reality is no one knows. Maybe it was an anti-Franco rebellion, or a carnival that got out of hand. According to the most popular version of the story, during the 1945 festival of Los Gigantes (a giant paper mâché puppet parade), locals were looking to stage a brawl to get some attention. They happened upon a vegetable cart nearby and started hurling ripe tomatoes. Innocent onlookers got involved until the scene escalated into a massive melee of flying fruit. The instigators had to repay the tomato vendors, but that didn't stop the recurrence of more tomato fights—and the birth of a new tradition.
Fearful of an unruly escalation, authorities enacted, relaxed, and then reinstated a series of bans in the 1950s. In 1951, locals who defied the law were imprisoned until public outcry called for their release. The most famous effrontery to the tomato bans happened in 1957 when proponents held a mock tomato funeral complete with a coffin and procession. After 1957, the local government decided to roll with the punches, set a few rules in place, and embraced the wacky tradition.
Though the tomatoes take center stage, a week of festivities lead up to the final showdown. It's a celebration of Buñol's patron saints, the Virgin Mary and St. Louis Bertrand, with street parades, music, and fireworks in joyous Spanish fashion. To build up your strength for the impending brawl, an epic paella is served on the eve of the battle, showcasing an iconic Valencian dish of rice, seafood, saffron, and olive oil.
Today, this unfettered festival has some measure of order. Organizers have gone so far as to cultivate a special variety of unpalatable tomatoes just for the annual event. Festivities kick off around 10 a.m. when participants race to grab a ham fixed atop a greasy pole. Onlookers hose the scramblers with water while singing and dancing in the streets. When the church bell strikes noon, trucks packed with tomatoes roll into town, while chants of "To-ma-te, to-ma-te!" reach a crescendo.
Then, with the firing of a water cannon, the main event begins. That's the green light for crushing and launching tomatoes in all-out attacks against fellow participants. Long distance tomato lobbers, point-blank assassins, and medium range hook shots. Whatever your technique, by the time it's over, you will look (and feel) quite different. Nearly an hour later, tomato-soaked bombers are left to play in a sea of squishy street salsa with little left resembling a tomato to be found. A second cannon shot signals the end of the battle. | Ո՞վ առաջինը նետեց այն ճակատագրական պոմիդորը, որ սկիզբ դրեց Լա Տոմատինա հեղափոխությանը: Պարզվում է, որ ոչ ոքի դա հայտնի չէ: Հնարավոր է այն սկսվեց, երբ մարդիկ դուրս եկան փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու Ֆրանկոյի ռեժիմի դեմ. բացառված չէ, որ խժդժություններ սկսվեցին, երբ կառնավալային երթն անկառավարելի դարձավ: Համաձայն ամենատարածված վարկածի, 1945 թվականի գիգանտ մարիոնետների Los Gigantes անվանմամբ շքերթի ժամանակ տեղացիները որոշեցին ուշադրություն հրավիրել իրենց վրա և հետաքրքրություն բորբոքելու համար` կատակով ձեռնամարտի բռնվեցին: Կռվողների մոտով այդ պահին բանջարեղեն վաճառողի սայլակ էր անցնում և օդում հայտնվեցին հասած պոմիդորները: Ձեռնամարտի "հարթակում" հայտնվեցին անմեղ անցորդներ և իրադրությունը սկսեց լուրջ երանգ ստանալ. ընկերական ձեռնամարտը վերածվեց իսկական պոմիդորներով պատերազմի: Դրա կազմակերպիչներին պարտադրեցին բանջարեղեն վաճառողի սայլակի տիրոջը վերադարձնել նրան հասցված վնասը, սակայն սա խոչընդոտ չհանդիսացավ ծնունդ առած ավանդույթի զարգացման համար և ժողովուրդը սկսեց, ժամանակ առ ժամանակ, պոմիդորային հրաձգության խրախճանքներ կազմակերպել: Վախենալով կորցնել գնալով ավելի մեծ մասսայականություն վայելող ավանդույթի վերահսկելիությունը, իշխանությունները 1950-ական թվականներին ընդունեցին մի շարք սահմանափակումներ, որոնք որոշակի մեղմացումներից հետո նույնիսկ, շարունակում էին անընդունելի մնալ բնակչության համար: 1951 թվականին նույնիսկ, որոշ մարդիկ, նոր օրենքները առհամարհելու համար, դատապարտվեցին. ձերբակալվածներն ազատ արձակեցվին միայն այն ժամանակ, երբ հասարակությունը բարձրագոչ սատարեց նրանց: Պոմիդորային պատերազմի օրենքով սահմանափակումների ամենահայտնի և ցայտուն խախտումը տեղի ունեցավ 1957 թվականին, երբ կազմակերպվեց պոմիդորի հուղակավորության իսկական ծես, որտեղ, ինչպես նախատեսված է նման դեպքերում, առկա էին դագաղը և սգո արարողություն: Տեղական իշխանություններն անմասն չմնացին սրանից. որոշելով համակերպվել և ընդառաջ գնալ հասարակության պահանջներին, նրանք ընդունեցին մի շարք կանոններ և թույլատրեցին զարմանալի ավանդույթի իրականացումը: Չնայած Լա Տոմատինայի տոնակատարություններում կենտրոնական դերը վերապահված է պոմիդորային պատերազմին, այնուամենայնիվ, վճռական ճակատամարտից մի ամբողջ շաբաթ առաջ ժողովրդական տոնախմբություն է լինում` ի պատիվ Բունյոլ քաղաքի հովանավորներ Սուրբ Աստվածամոր և Սուրբ Լուիս Բերտրանի: Տոնն անցնում է լավագույն իսպանական ավանդույթների համաձայն. անց են կացվում ուրախ փողոցային երթեր, երաժշտական կատարումներ և հրավառություն: Մոտեցող մարտին նախապատրաստվելու և ուժ հավաքելու համար օգնում է հսկայական չափերի պաելլան, Վալենսիայի հանրահայտ կերակուրը` պատրաստված բրնձից և ծովամթերքներից, համեմված զաֆրանով և ձիթապտղի յուղով, որը մատուցվում է ճակատամարտի նախօրեյին: Այսօր, այնուամենայնիվ, այս հնագույն ավանդույթն անց է կացվում որոշակի կարգ ու կանոնով: Ներկայումս, կազմակերպիչները, հատուկ ամենամյա տարեդարձերի նշման համար, աճեցրել են նույնիսկ պոմիդորների ոչ քաղցր տեսակի մշակաբույս: Տոնական օրը սկսվում է առավոտյան մոտ ժամը տասին, երբ մասնակիցները մրցակցելով, բարձրանում են յուղապատ սյուների վրա, պարզելու համար, թե ով առաջինը կհանի սյան գլխին կապված ապուխտի կտորը: Ամբոխը, միևնույն ժամանակ, երգում, պարում է և ջրում խողովակներից սյուների վրա մագլցողներին: Երբ եկեղեցական զանգերն ազդարարում են կեսօրը, ամբոխի ավելի ու ավելի ուժգնացող "պո-մի-դոր-ներ, պո-մի-դոր-ներ" վանկարկումներին հետևում է պոմիդորներով բեռնատարների մուտքը քաղաք: Ջրային թնդանոթի առաջին համազարկն ազդարարում է գլխավոր գործողության` համընդհանուր ճակատամարտի սկիզբը, որի ժամանակ կարելի է պոմիդորներ նետել հակառակորդների վրա` հասած տոմատի հյութով նրանց լղոզելու նպատակով: Գործի է անցնում հեռահար հրետանին, որ "մղոններ" հեռվից կարող է հարվածել թշնամուն. հնարավոր է դառնալ նաև դիպուկահարի կամ հաջող նետված կեռիկի զոհը: Ինչպիսին էլ լինի ձեր մարտավարությունը, ճակատամարտի ավարտին դուք ձեզ կդիտեք (կամ կզգաք) լրիվ ուրիշ մարդ: Ճակատամարտի սկզբից մեկ ժամ անց, տոմատի հյութով ծածկված պոմիդոր նետողներին մնում է միայն լողալ անծայր կարմիր խյուսով պատված ճահիճում, որ դարձել են քաղաքի փողոցները և որում դժվար է գտնել գեթ մեկ ամբողջական պոմիդոր: Ջրային թնդանոթի երկրորդ համազարկն ազդարարում է ճակատամարտի ավարտը: |